Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հենրիխ Մխիթարյանը «Արսենալի» միակ ունիվերսալ ֆուտբոլիստն է. Մակ-Նիկոլաս

Սպորտ
a1miki

Անգլիայի ֆուտբոլային լրագրող Ջեյմ Մակ-Նիկոլասը կարծում է, որ Լոնդոնի «Արսենալում» միայն Հենրիխ Մխիթարյանն է ունիվերսալ խաղացող համարվում, որը հանգիստ կարող է հարմարվել թիմի գլխավոր մարզիչ Ունայ Էմերին ընտրած ցանկացած մարտավարությանը: «Ես ժամանակին քննադատել եմ «Արսենալին» այն բանի համար, որ Հենրիխ Մխիթարյանն արժանի չէ նման բարձր աշխատավարձի: Սակայն այսօր այլ կարծիք ունեմ ֆուտբոլիստի մասին: Նա խաղադաշտում անընդհատ ստեղծագործում է, միաժամանակ չի զլանում կատարել նաեւ սեւագործ աշխատանք, մասնավորապես՝ հաճախ հետ է քաշվում եւ փորձում է օգնության հասնել թիմի անփորձ ու երիտասարդ պաշտպաններին: Ընթացիկ մրցաշրջանի երկրորդ հատվածում Հենրիխ Մխիթարյանը բավական որակյալ ֆուտբոլ է ցուցադրում, եւ ես հույս ունեմ, որ նա դա կանի մինչեւ խաղաշրջանի ավարտը: Նա այժմ «Արսենալի» միակ ունիվերսալ ֆուտբոլիստն է, որ միշտ իր տեղն ունի Ունայ Էմերիի թիմում՝ անկախ մարզչի ընտրած մարտավարությունից ու տակտիկայից», - նշում է փորձառու լրագրողը: Ջեյմ Մակ-Նիկոլասը կարծում է, որ արսենալցիները ԲԱՏԷ-ին պարտվելուց հետո հաղթահարել են խաղային ճգնաժամը եւ թիմը պատրաստ է քննություն հանձնել ինչպես Անգլիայի առաջնությունում, այնպես էլ Եվրոպայի լիգայում: