Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փլուզված հանրակացարանում բնակվող երեք կանայք հրաժարվում են լքել տարածքը (տեսանյութ)

Մարզեր
1551444736_pluzum

Նախօրեին փլուզում է տեղի ունեցել Գյումրու նախկին Տեքստիլ կոմբինատի հանրակացարանային մասնաշենքում: Հանրակացարանում բնակվող երեք միայնակ կանայք վնասվածքներ չեն ստացել: Փլուզվել է նրանց սենյակների հարակից հատվածը: Ըստ տեղի բնակիչների, անհայտ անձինք փորձել են գողանալ շենքի երկաթե ամրանները, ինչը դարձել է հերթական փլուզման պատճառ: Հանրակացարանի մասնաշենքը 4-րդ աստիճանի վթարայնություն ունի: Այն վտանգավոր է ոչ միայն տարածքում բնակվողների, այլեւ պատահական անցորդների համար: Սեփականատերն էլ ստացել է քանդման մասին թույլտվություն: Քանդման ժամկետը սահմանված էր փետրվարի 6-ը, սակայն երեք կանայք էլ հրաժարվում են լքել տարածքը: Բնակիչները նշում են՝ տարածքը կլքեն միայն այն դեպքում, եթե համայնքապետարանը նրանց սոցիալական բնակարաններ առաջարկի: Մանրամասն՝ «Ցայգ» ՀԸ տեսանյութում