Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տիգրան Պետրոսյանը ստանձնել է Շիրակի մարզպետի պաշտոնը

Քաղաքականություն
1549541609_tigran

Նախօրեին կայացած Կառավարության նիստում հայտնի դարձավ , թե ով է ղեկավարելու Շիրակի մարզը: Տիգրան Պետրոսյանն այսօրվանից ստանձնեց մարզպետի պաշտոնը: Առաջին հանդիպումը մարզի լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ է: Առկա խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված քայլեր. Տիգրան Պետրոսյանը ներկայացրեց մարզի զարգացման իր տեսլականն ու խոսեց խնդրիների լուծման կարճ ու արդյունավետ ուղիների մասին: Տիգրան Պետրոսյանը դեռ ծանոթանում է աշխատանքին, փորձում ստույգ պատկերացում կազմել մարզպետարանի լիազորությունների վերաբերյալ: Նորանշանակ մարզպետն անդրադարձավ նաեւ տարբեր կառույցներում օպտիմալացման ծրագրերին ու կրճատումներին, նշեց, որ աշխատելու են գործընթացը հնարավորինս անցնցում իրագործել: