Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուկրաինուհի Հրանուշը (տեսանյութ)

Հասարակություն
ePWpHm2Rb90

23-ամյա    Հրանուշին  շատ հաճախ կարելի է  հանդիպել Հայաստանի ուկրիանական համայնքի միջոցառումներին։ Բայց նա ուկրաինուհի չէ։ «Ազգությամբ մաքուր հայ եմ, բայց ստացվեց այնպես, որ ուկրաինական համալսարան ավարտեցի, ուկրաինական համալսարանի մասնաճյուղ Երեւանում։Ուկրաինական համայնքի  ղեկավարը  մեր ինստիտուտի միջոցառումներին միշտ գալիս էր  եւ կանչեց իրենց  միջոցառումներին մասնակցելու համար ։ Մի քանի անգամ մասնակցեցի , հետո  մնացի ուկրաինական համայնքում»,-պատմում է  նա։ Հարազատները, բնականաբար, զարմացել էին. «Որպես ուկրաինական համայնքի ներկայացուցիչ երբ որ սկսեցի հանդես գալ, տարօրինակ էր բոլորի համար։ Բայց հետո կամաց-կամաց ծնողներս սովորեցին եւ իրենք էլ ուրախ են երեւի, որ ես , թեկուզ  ինչ-որ փոքր բանով, բայց  կարողանում եմ օգնել ուկրաինական համայնքին  Հայաստանի»։  Մանրամասները՝ տեսանյութում