Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը զրո է ստացել պոկում վարժությունում

Սպորտ
a1shtanga-logo

Հայաստանի ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը Աշգաբադում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում 0 է ստացել մինչեւ 81 կգ քաշայինների մրցումների պոկում վարժությունում: Մեր մարզիկը նախնական պատվիրել էր 171 կգ, սակայն այդպես էլ չի կարողացել բարձրացնել այդ ծանրությունը: Անդրանիկ Կարապետյանը հրաժարվել է մասնակցել հրում վարժությանը, քանի որ ըստ Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանի, պոկում վարժությյան ժամանակ կրկին զգացնել է տվել նախկին վնասվածքը: Մեր ծանրորդներից հաջորդը մրցահարթակ կբարձրանա 71 կգ քաշային Լիանա Գյուրջյանը, որը վաղը հանդես կգա Բ խմբում: Երեկոյան մրցահերթում մեդալները կխաղարկեն 89 կգ քաշային ծանրորդները, որոնց թվում ընդգրկված է մեր մարզիկ Հակոբ Մկրտչյանը: Նոյեմբերի 7-ին մենք մասնակից չենք ունենա, իսկ ահա հաջորդ օրը պայքարի կբռնվի 81կգ քաշային Տաթեւ Հակոբյանը: Հավելենք, որ հայ ծանրորդներն Աշգաբադում հանդես են գալիս սև թեւկապներով՝ ի հիշատակ վերջերս կյանքից հեռացած լեգենդար ծանրորդ Յուրի Վարդանյանի: