Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպանները հանդիպել են Գարեգին Բ-ի հետ

Պաշտոնական
391bd1d8783413dcdf62cecdd5b61708

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ու Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը հանդիպել են Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ: 
Այս մասին ՖԲ-ի  իր էջում գրառում է արել Ռուբեն Մելիքյանը:  «Երեկ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ այցելել ենք Մայր Աթոռ՝ հանդիպելու Գարեգին Բ Վեհափառին՝ կապված նախորդ օրը Գնդեվանքի մերձակայքում Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ իրականացված ֆիզիկական ոտնձգության արտասովոր ու դատապարտելի փաստի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել է վերջին շրջանում Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը»,-գրել է Մելիքյանը։  Հիշեցնենք, որ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ուխտի էր մեկնել Գնդեվանք (Վայոց ձորի թեմ), որտեղ հայտնի նախաձեռնության անդամներն արգելափակել էին  նրա մեքենայի ճանապարհը։