Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ալաշկերտը» երկու օր առաջ կմեկնի Գլազգո

Սպորտ
a1alashkert-1-1

Երեւանի «Ալաշկերտի» հիմնադիր նախագահ եւ հովանավոր Բագրատ Նավոյանի նախաձեռնությամբ արդեն այս գիշեր թիմը կմեկնի Գլազգո, որտեղ կանցկացնի ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան հանդիպումը տեղի «Սելթիկի» հետ: Այդ մասին տեղեկացնում է ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը:   «Ալաշկերտը» Շոտլանդիա կմեկնի Երեւան – Դուբայ - Գլազգո չվերթով եւ կհանգրվանի Jurys Inn Glasgow հյուրանոցում: Թիմը շուտ է մեկնում մրցավայր, որպեսզի խաղին պատշաճ կերպով կարողանա նախապատրաստվել   «Ալաշկերտը» երկու մարզում կանցկացնի Գլազգոյում: Առաջինը կկայանա հուլիսի 16-ին, իսկ նախախաղային մարզումը` հուլիսի 17-ին` «Սելթիկ Պարկ» մարզադաշտում:   «Սելթիկ» - «Ալաշկերտ» պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 18-ին, նույն «Սելթիկ Պարկ» մարզադաշտում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:45-ին:   Հիշեցնենք, որ Երեւանում կայացած թիմերի առաջին հանդիպումն ավարտվել է շոտլանդական ակումբի վստահ հաղթանակով՝ 3:0: