Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հարցում. Ո՞ր հավաքականը կդառնա ֆուտբոլի աշխարհի չեմպիոն (տեսանյութ)

Սպորտ
Untitled-collage-1-2

Այսօր Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում տեղի կունենա ֆուտբոլի 2018թ աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպումը:   Միմյանց հետ կհանդիպեն Ֆրանսիայի եւ Խորվաթիայի հավաքականները, որոնք դեռեւս պարտություն չեն կրել ընթացիկ մրցաշարում անցկացրած վեց խաղերում:   Ֆրանսիացիներն այսօր կարող են երկրորդ անգամ դառնալ աշխարհի չեմպիոն, իսկ ահա խորվաթները նման հնարավորություն ստացել են առաջին անգամ:   Բուքմեյքերական գրասենյակները հավատում են Ֆրանսիայի հավաքականի հաղթանակին՝ 1,95 գործակից՝ ընդդեմ Խորվաթիայի 4,75-ի:   Իսկ ահա ի՞նչ կարծիք ունեն այդ կապակցությամբ ֆուտբոլասերները, կարող ենք իմանալ մեր կողմից անցկացվող հարցման արդյունքերի օգնությամբ: Այն կավարտվի ժամը 18:00-ին, Ֆրանսիա – Խորվաթիա հանդիպումից մեկ ժամ առաջ: