Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նովակ Ջոկովիչը թայ-բրեյքում հաղթեց Ռաֆայել Նադալին

Սպորտ
a1novak

Երկու օր տեւած Նովակ Ջոկովիչ – Ռաֆայել Նադալ թենիսի Ուիմբլդոնի տղամարդկանց մրցաշարի կիսաեզրափակիչ հանդիպումն ավարտվեց առաջինի հաղթանակով:   Սերբ թենիսիստը երեկ երեկոյան հաղթեց առաջին եւ երրորդ սեթերում (6:4, 7:6), իսկ իսպանացի թենիսիստը հաջողության հասավ երկրորդ սեթում (6:3): Ուշ ժամի պատճառով հետաձգված հանդիպումն այսօր վստահ վերսկսեց Ռաֆայել Նադալը՝ 6:3, սակայն վերջին, 5-րդ մրցափուլում, նա չկարողացավ պահպանել իր խաղի կայունությունը եւ թայ-բրեյքում պարտվեց 8:10 հաշվով:   Եզրափակիչ խաղում Նովակ Ջոկովիչը կհանդիպի հարավաֆրիկացի Կեւին Անդերսոնի հետ, որը երեք 6 ժամ 30 րոպեում առավելության էր հասել ամերիկացի Ջոն Իզների նկատմամբ: