Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿԸՀ շենքը մատչելի չէ հաշմանդամություն ունեցող մարդկանց համար. Արմեն Ալավերդյան (տեսանյութ)

Հասարակություն
37002204_1299393886858819_8384173441971912704_n

Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովի շենքը խայտառակ անմատչելի է, ասում է «Ունիսոն» ՀԿ նախագահ Արմեն Ալավերդյանը:  «Շատ ամոթ է, որ շենքն այդ վիճակում է: Այնտեղ բավարար տարածք կա, որպեսզի թեքահարթակ կառուցվի: Այ դրանից հետո հնարավոր կլինի խոսել համագործակցության եւ հավասար մասնակցության մասին»: Եթե ընտրությունները մատչելի չեն, ապա դրանք արդար համարվել չեն կարող, ասում է Դիսիբիլիթի.ինֆո-ի խմբագիր Մուշեղ Հովսեփյանը: Նրա խոսքով, խտրական վերաբերմունքը չի կարող արդարացվել եւ անտեսվել ընտրական քաղաքականություն մշակող մարմինների կողմից:  «Հաշմանդամություն ունեցող մարդը քվեարկելու համար օգնողի անհրաժեշտություն  ունենալու դեպքում պետք է ներկայացներ բժշկի  թուղթ: Դա աբսուրդային է, մարդը պետք է ունենա օգնողի հնարավորություն եւ այն պետք է ամրագրվի օրենքով»,-ասաց նա: