Հենրիխ Մխիթարյանի նոր թիմակիցը 19 տարեկան է

Լոնդոնի «Արսենալը» պայմանագիր է կնքել ֆրանսիական «Լորյանի» կիսապաշտպան Մատեո Գենդուզիի հետ: Այդ մասին հայտնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը: Տրանսֆերի արժեքի եւ պայմանագրի ժամկետի մասին առայժմ տեղեկություններ չկան:

19-ամյա ֆուտբոլիստը Փարիզի «ՊՍԺ»-ի ակադեմիայի սան է: «Լորյանի» հիմնական կազմում նա անցկացրել է 30 հանդիպում: Մատեո Գենդուզին Ֆրանսիայի Մ-19 եւ Մ-20 հավաքականների անդամ է: