Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Քո վաճառած վկայականները քո դեմ կդնեմ». Կոռնիձորի Արոն՝ ԵԿՄ վարչության փոխնախագահին (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitled-7

Անկախության բանակի ազատամարտիկ Անուշ Մացակյանը ԵԿՄ-ը վարչության նախագահի պաշտոնում սատարում է «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար, ազատամարտիկ Արայիկ Խուդավերդյանին:   «ԵԿՄ ղեկավարի պաշտոնում ես տեսնում են Կոռնիձորի Արոյին, քանի որ նա կհասկանա զինվորի հոգին։ Ժամանակն է ԵԿՄ դարձնել միասնական կառույց: ԵԿՄ-ն խաժամուժի վերածվեց Վազգեն Սարգսյանի մահից հետո»:   Իմ թեկնածությունն առաջադրելով ես ինձ տեսնում եմ ԵԿՄ միության խորհրդի նախագահ,-ասում է «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արայիկ Խուդավերդյանը:   «Ես միություն մեջ եմ տեսնում այս կառույցի գործունեությունը, այլ ոչ թե վարչության։ ԵԿՄ-ն ապօրինի կերպով հավաքվեց եւ որոշեց սեպտեմբերին անել համագումարը, իսկ միգուցե՞ դեկտեմբերին լինի»։   Օրեր առաջ ԵԿՄ վարչության փոխնախագահ Համլետ Հայրապետյանն ասել էր, որ Արայիկ Խուդավերդյանը կարող է միայն ինքնառաջադրվել, քանի որ նա ԵԿՄ կառույցում հաշվառված չէ:   «Համլետ Հայրապետյանը ԵԿՄ-ի անցյալ չունի, այլ հայտնվել է ԵԿՄ-ում մատները լպստելու, թե՞ գրպանները լցնելու, չեմ կարող ասել, բայց կանոնակարգի համաձայն նա կարող է դատվել շանտաժ անելու համար: Քո վաճառած վկայականները ես քո դեմ կդնեմ,  քո կողմից 2-րդ կարգի հաշմանդամներ սարքած մարդկանց եւս կդնեմ քո դեմ»,- ասում է Արայիկ Խուդավերդյանը: Հրամանատարը կոչ արեց վարչապետին դադարեցնել ԵԿՄ-ին տրամադրվող ֆինանսական աջակցությունները: «Տեսնենք քանի ջիպավորներ կցանկանան հայտնվել երկրապահի աթոռին: Տեսնենք այդ 400 տղեքից քանիսը կմնան»,- ասաց նա: