Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բաց նամակ ռեկտորին. Մի բարձրացրեք մեր ուսման վարձավճարները (տեսանյութ)

Հասարակություն
d39e8968359b2b801b7dc0d4efd4b348

Վալերի Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարանի Ուսանողական խորհուրդը հայտարարություն է տարածել.

ՄԻ՛ ԲԱՐՁՐԱՑՐԵՔ ՄԵՐ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԸ Բաց նամակ ԵՊԼՀ-ի ռեկտոր տիկին Կարինե Հարությունյանին Ս/թ-ի հունիսի 29-ին կայացավ ԵՊԼՀ գիտական խորհրդի տարեվերջյան նիստը, որի ժամանակ օրակարգային հարցերից դուրս ներկայացվեց նաև ԵՊԼՀ-ի հեռակա ուսուցման համակարգում սովորողների ուսման վարձավճարի բարձրացման հարցը: Ուսանողության ներկայացուցիչները դեմ քվեարկեցին վերոնշյալ հարցին, սակայն որոշումը ընդունվեց՝ մեծամասնության քվեների շնորհիվ: Քանի որ հարցը վերաբերում է ուսանողությանը և մեծ կարևորության ունի մեզ համար, ուսանողական խորհուրդը նախաձեռնել և իրականացրել է քննարկում ուսանողության շրջանում՝ պարզելու համար նման որոշման նպատակահարմարությունը ուսանողության՝ վճարողի տեսանկյունից: Ամփոփելով քննարկումների արդյունքները՝ եկանք հետևյալ եզրահանգումների՝ 1. ուսանողակենտրոն բուհերում պետք է կայացվեն այնպիսի որոշումներ, որոնք բխում են ուսանողների շահերից. մեր երկրում սոցիալական դրությունը այնքան էլ բարվոք չէ, և շատ դիմորդների ու նրանց ծնողների համար անգամ 20.000 դրամ ավել վճարելը կարող է խնդիր առաջացնել: 2. այն ֆոնի ներքո, երբ բոլոր բուհերում բարձրացան ուսման վարձավճարները մեր համալսարանը միակն էր, որ անփոփոխ պահեց թե՛ առկա, թե՛ հեռակա համակարգերում սովորող ուսանողների ուսման վարձի չափը: Այս հանգամանքը պայմանավորեց դիմորդների էլ ավելի մեծ հոսք դեպի մեր համալսարան: 3. ճիշտ է համալսարանի բյուջեի մեծ մասը ձևավորվում է ուսանողների վճարած գումարներից, այնուամենայնիվ, կարծում ենք, որ ուսանողությանը նեղություն տալու փոխարեն՝ կարելի է բյուջեի համալրման այլ տարբերակներ մտածել և գտնել: 4. այս տարի դիմորդների քանակը քիչ է, և այս բարձրացումը կհանգեցնի հեռակա ընդունվողների թվի կրճատմանը: Այս ամենին զուգահեռ հետաքրքիր է՝ արդյոք այս որոշումը կայացնելու և գիտական խորհրդում առանց նախապես օրակարգ մտցնելու ու հաստատելու համար արվե՞լ են անհրաժեշտ հարցումները, ուսումնասիրությունները վճարողի՝ ուսանողության շրջանում: Առանց այդ էլ ուսման վարձերի վճարման դժվարություն կա, որը ավելի բացահայտ արտահայտվում է քննությունների ժամանակ, երբ շատ ուսանողներ չեն կարողանում մասնակցել քննությունների՝ վարձը չվճարելու պատճառով, շատերն էլ դուրս են մնում համալսարանից հենց նույն խնդրի պատճառով: Վստահաբար հեռակա համակարգում սովորող ուսանողների ուսման վարձի չափը բարձրացնելուց հետո, մյուս տարի կբարձրացվի նաև առկայում սովորողների ուսանողների վարձի չափը: Այս բաց նամակով ԵՊԼՀ ուսանողությունը խնդրում է համալսարանի ղեկավարությանը վերանայել կայացված որոշումը և անփոփոխ պահել հեռակա ուսուցման համակարգում սովորողների ուսման վարձավճարները: Հարգանքով՝ ԵՊԼՀ ուսանողական խորհուրդ