Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եթե այսպես շարունակվի, ձեռներեցները կհեռանան երկրից. Արմեն Ներսիսյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
Armen-Nersisyan

Փոքր և Միջին ձեռնարկատերերը պատրաստվում են բողոքի ձայն բարձրացնել Կառավարության դիմաց, եթե իրենց խնդիրներին լուծումներ չտրվեն: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց «Համերաշխություն» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Ներսիսյանը: «Պետք է օրենք ստեղծվի, որով մեր արտադրողներին 3 տարով հարկերից ազատեն, մեր հաճախորդները հետ գան, նորից համբավը հետ բերենք, 3 տարի հետո մեր երկրում ոչ մեկ չի խուսափի հարկերից և չի ուզենա պետությանը 1 կոպեկով խաբել»: Այս պահանջով օրերս Արմեն Ներսիսյանը Կառավարությանն է ներկայացրել ձեռնարկատերերի խնդիրները՝ 18 հազար հոգու ստորագրությամբ: «Փոքր և միջին ձեռներեցներից շատերն ասում են, եթե այսպես շարունակվի, մենք մեր գործը կդադարեցնենք, կհեռանանք երկրից»,- փոխանցում է Արմեն Ներսիսյանը: Տեղական արտադրությամբ զբաղվող Արամայիս Խաչիկյանն էլ փաստում է, որ հարկերն այնքան շատ են, որ ներկրումն ավելի մատչելի է, քան արտադրությամբ զբաղվելը: Փոքր և միջին ձեռնարկատերերը հավաստիացնում են, որ այս խնդիրներն ի վերջո կհանգեցնեն նրան, որ ապրանքների գները կբարձրանան, կավելանա ստվերային շրջանառությունը, արտադրողներն էլ կհեռանան: