Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարչապետի որդին ու մյուս նորակոչիկները զինվորական կենտրոնական հավաքակայանում են (տեսանյութ)

Քաղաքականություն
nikol

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը, այսօր՝ հուլիսի 9-ին, մեկնում է ծառայության: Նրան  ուղեկցում է մայրը՝ Աննա Հակոբյանը, ինչպես նաև ընկերներն ու բարեկամները: Աշոտ Փաշինյանը դեռ մայիսին տեսաուղերձի միջոցով հայտարարել էր, որ որոշել է ինքնակամ դիմում գրել և ծառայությունն անցկացնել Արցախում։  Աշոտ Փաշինյանը լրագրողներին  ասաց, որ դիմումն արդեն գրել է, գնալու է Լեռնային Ղարաբաղ. «Ես գնալու եմ առաջնագիծ՝ Ղարաբաղ եմ գնալու, դիմում եմ գրել, Արցախի Հանրապետություն եմ գնալու, իսկ թե կոնկրետ որ զորամաս, վիճակահանությունից պարզ կլինի։ Էդ որոշումը դեռ փոքր ժամանակվանից եմ կայացրած եղել», - ասաց Աշոտ Փաշինյանը։