Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ ռազմական տեսուչի տեղակալը շտապ հրավիրվել է Նիկոլ Փաշինյանի մոտ (տեսանյութ)

Քաղաքականություն
h-razmakan-tesuchi-teghakaly-s-n129171-1

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շտապ իր մոտ է կանչել ՀՀ ռազմական տեսուչի նորանշանակ տեղակալ, գեներալ Միքայել Արզումանյանին՝ բացատրություններ ստանալու։ Այդ մասին «Երկիր Մեդիա»-ի հարցին ի պատասխան տեղեկացրել է վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանը։ Վարչապետի հստակ դիրքորոշումն է՝ որևէ զինվորական իրավունք չունի զբաղվել քաղաքականությամբ, հակառակ դեպքում խստագույնս կպատժվի, ասել է Արման Եղոյանը: Նշենք, որ «Արցախյան զարթոնք» նախաձեռնող խումբը տեղեկացրել էր, որ Ստեփանակերտում հանրահավաք են հրավիրում՝ Բակո Սահակյանի հրաժարականի պահանջով, և նշել, որ իրենց աջակցում է նաև Միքայել Արզումանյանը։