Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սոչիում ջրհեղեղի պատճառով ջրի տակ են հայտնվել տներ և մեքենաներ (տեսանյութ)

Հասարակություն
sochi

Սոչիում հորդառատ անձրևների հետևանքով ջրհեղեղ է տեղի ունեցել, ինչի պատճառով ջրի տակ են հայտնվել քաղաքի առավել ցածրադիր հատվածները, հայտնում է lenta.ru-ն։ Քաղաքում մեկ ժամում տեղացել է տեղումների ամսական նորմայի մեկ երրորդը, որոշ հատվածներում ջրի մակարդակը հասել է հասուն մարդու ծնկից վերև։ Իսկ այսօր, ինչպես հայտնի է Սոչիում սպասվում է Ռուսաստանի և Խորվաթիայի ֆուտբոլի ազգային հավաքականների հանդիպումը։