Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ստացվում է, որ հայերի համար ձուկն ընդամենը ուտեստ է, այն էլ՝ եփած»

Մշակույթ
Narine1

Խաչ լինի, ծաղիկ, թե ձուկ,կարևորը արվեստի գործը պետք է ծիածանի գույներով պատկերվի, լավատեսական մոտեցում ունենա, էներգիա և ժպիտ պարգևի։ Սա է այն սկզբունքը, որով առաջնորդվում է ինքնուս նկարիչ Նարինե Գևորգյանը։ Նարեկացի արվեստի միությունում բացվել է «Գեղեցիկը պարզության մեջ է» խորագրով Նարինե Գևորգյանի անհատական ցուցահանդեսը։ Ցուցադրված կտավներում հիմնականում ձկներ են։ Ինչու հատկապես ձկներ հարցին, պատասխանում է, որովհետև լուռ են, վառ և յուրաքանչյուրն ունի իր բնավորությունը։ «Ի դեպ, երբ ինտերնետի համապատասխան կայքերում ձկների նկարներ էի փնտրում, ինձ շատ զարմացրեց, որ երբ հայերենով էի որոնումը տալիս, հիմնականում բերում էր ձուկը որպես կերակրատեսակ։ Այսինքն,  ստացվում է, որ հայերի համար ձուկն ընդամենը ուտեստ է, այն էլ՝ եփած»,- կատակում է Նարինեն։ Նարինեն մասնագիտությամբ ինժեներ է, ստեղծագործել սկսել է չորս տարի առաջ։ Նկարի ընթացքը կախված է, թե որքանով է գաղափարը հասունացել։ Նկարել սիրում է շարքերով և հաջորդ շարքի գաղափարն ու վերնագիրն արդեն կա՝ «Պատուհանից այն կողմ»։ Նարինե Գևորգյանի անհատական ցուցահանդեսը բաց կլինի մինչև հուլիսի 8-ը։