Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի հավաքականը դուրս եկավ հաջորդ փուլ (տեսանյութ)

Սպորտ
bbcd44838da7c8acde68b6edbeb46686

Ավարտվեց Եվրոբասկետ-2021-ի նախընտրական առաջին փուլը: Խմբային մրցաշարի 3-րդ տուրում Կիպրոսը սեփական հարկի տակ անսպասելիորեն 76:89 հաշվով զիջեց Լյուքսեմբուրգին, Շվեյցարիան էլ հյուրընկալվելիս 83:88 հաշվով զիջեց Սլովակիային: Այս արդյունքներից հետոՀայաստանի հավաքականը դարձավ ընտրական 1-ին փուլի 2-րդ տեղը գրաված լավագույն ցուցանիշներով ընտրանին և դուրս եկավ հաջորդ փուլ: Հիշեցնենք, որ ընտրական B ընթախմբում հայ բասկետբոլիստները 2 անգամ հաղթել էին Ալբանիային և նույնքան անգամ զիջել Դանիային: Ընտրական 2-րդ փուլը կմեկնարկի սեպտեմբերի 13-ին: Հայաստանն ընդգրկված է D ենթախմբում, իսկ մրցակիցների անունները հայտնի կդառնան վաղը` հուլիսի 2-ին: