Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մունդիալ-2018. Ուրուգվայն առաջին անգամ երեք հաղթանակ տարավ (տեսանյութ)

Սպորտ
gagik

Ռուսաստանում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլում առաջինը եզրագիծը հատեցին A խմբի թիմերը: Այսօր կայացած 3-րդ տուրի խաղում Ուրուգվայի հավաքականը 3:0 հաշվով ջախջախեց Ռուսաստանի ընտրանուն, իսկ Սաուդյան Արաբիայի ֆուտբոլիստները վերջին պահին առավելության հասան Եգիպտոսի թիմի նկատմամբ՝ 2:1: Այդպիսով, այս խմբի հաղթող դարձան ուրուգվայցի ֆուտբոլիստները, որոնք իրենց պատմության մեջ առաջին անգամ երեք հաղթանակ տարան խմբային փուլում: 1/8 եզրափակիչում նրանք կհանդիպեն B խմբում 2-րդ տեղը գրաված թիմի հետ: Դաշտի տերերը՝ Ռուսաստանի հավաքականը, 6 միավորով զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը եւ նույնպես մտավ փլեյ-օֆֆ: Հաջորդ խաղում ռուսները կմրցեն B խմբի հաղթողի հետ: Սաուդյան Արաբիայի հավաքականը միակ հաղթանակի հաշվին գրավեց 3-րդ տեղը, իսկ Եգիպտոսի ընտրանին տանուլ տվեց բոլոր խաղերը եւ եզրափակեց մրցաշարային աղյուսակը: