Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ադրբեջանը պետք է փորձի ճնշումներ գործադրել նոր իշխանության վրա». փորձագետ (տեսանյութ)

Քաղաքականություն
pordzaget

Այն, որ վերջին շրջանում Ադրբեջանը փորձում է ակտիվանալ, դա հստակ է: Դա նաև երևում է հայտարարությունների և ցուցադրված զինտեխնիկայի միջոցով: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Ադրբեջանի հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանը: «Ես կարծում եմ՝ սա որոշակի տրամաբանություն ունի:  Հայաստանում իշխանություն է փոխվել, և իրենք պետք է փորձեն սկզբնական շրջանում հնարավորինս ճնշում գործադրել թե՛ նոր իշխանության վրա, թե՛ հայկական հասարակության վրա»: Ըստ փորձագետի՝ պատերազմը երբեք էլ չի վերջացել: «Լինում են սրացման շրջաններ, լինում են պասիվացման փուլեր, բայց իրականում մենք պատերազմի մեջ ենք Ադրբեջանի հետ թե՛ քարոզչական, թե՛ որոշակի մարտավարական գործողությունների առումով: Պարզապես մարտավարությունների տարբերություն կա: Մեր գերխնդիրը եղածը պահպանելն է, իրենց առջև դրված է ավելի ագրեսիվ խնդիր. իրենք փորձում են տարբեր գործողություններով տարածքներ գրավել: Հայաստանի ազատագրման հայ գաղտնի բանակի՝ ԱՍԱԼԱ-ի ազատամարտիկ, «Վան» գործողության հրամանատար Վազգեն Սիսլյանը նույնպես կարծում է, որ պատերազմը շարունակվում է: «Ամեն ադրբեջանցու մեջ ես այդ հայտարարությունը տեսնում եմ՝ պատերազմի պատրաստ: Խնդիրը միայն Ադրբեջանի ձգտումները չէ, այսպես կոչված, գրավյալ տարածքները հետ վերցնելը չէ, այլ՝ ամբողջ Հայաստանը: Դա վտանգ է մեզ համար: Արցախը մեզ համար դառնում է ամենամեծ երաշխիքը: Ճիշտ է՝ Ադրբեջանի չափ զինված չենք, բայց կարծում եմ՝ մենք ունենք շատ լավ զինվորական կազմ, շատ լավ բանակ»,- նշում է Վազգեն Սիսլյանը: