Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արցախում մահացել է գայլի հարձակմանը ենթարկված երկրորդ երեխան. 4 տարեկան

Պաշտոնական
56730

Մահացել է գայլի հարձակումից տուժած 4-ամյա աղջնակը

Հունիսի 22-ին Ստեփանակերտ քաղաքի «Ինֆեկցիոն հիվանդանոց» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչություն այն մասին, որ հունիսի 21-ին կատաղություն ախտորոշմամբ իրենց մոտ ընդունված Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղի բնակչուհի՝ 2014թ. ծնված Ա.Մ-ն հունիսի 22-ին ժամը 12:35-ի սահմաններում մահացել է: Ինչպես տեղեկացնում է Արցախի ոստիկանության կայքը, պարզվել է, որ Ա.Ա-ն մայիսի 28-ին գայլի կծելու հետևանքով ստացել էր վերքեր և հունիսի 22-ին առողջական վիճակը կտրուկ վատթարանալու հետևանքով մահացել: Տեղեկացնենք, որ ավելի վաղ մահացել էր նաև գայլի հարձակմանը ենթարկված մեկ այլ երեխա: