Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուղիղ. Սերգեյ Կարյակին – Լեւոն Արոնյան. պայքար երկու միավորի համար (տեսանյութ)

Սպորտ
a1aronyan-1

Փարիզում ընթացող շախմատի Grand chess tour մրցաշարում այսօր տեղի կունենան արագ շախմատի վերջին երեք տուրերը: Լեւոն Արոնյանը, որը 8 միավորով բաժանում է 2-3-րդ տեղերը, 7-րդ տուրում սեւերով կհանդիպի ռուսաաստանցի Սերգեյ Կարյակինին: Մեր շախմատիստի հաջորդ մրցակիցը կլինի ամերիկացի Ֆաբիանո Կարուանան: Վերջին տուրում Լեւոն Արոնյանը սեւերով ուժերը կչափի ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ: Նշենք, որ այս մրցաշարում հաղթանակի համար շնորհվում է 2 միավոր, իսկ ոչ-ոքիի համար՝ 1: Այսօրվա հանդիպումները կմեկնարկեն Երեւանի ժամանակով ժամը 16:00-ին: Շախմատասերներն Լեւոն արոնյանի պարտիաները կարող են դիտել նաեւ մեր կայքէջում: