Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պաշտպանը միջնորդեց ազատ արձակել «Սասնա Ծռեր» խմբի 2 անդամի (տեսանյութ)

Քաղաքականություն
sasna9

Շարունակվում է Սասնա ծռեր խմբավորման 11 անդամների դատական գործը: Քիչ առաջ դատարանին  միջնորդություններ ներկայացվեցին ամբաստանյալներ Թորոս Թորոսյանի և Վարդան Գերավետյանի նկատմամբ դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին:

2 միջնորդություն էլ ներկայացրեց պաշտպան Արայիկ Պապիկյանը` ամբաստանյալներ Թաթուլ Թամրազյանի և Գևորգ Իրիցյանի կալանքը որպես խափանման միջոց փոխելու մասին: Վերջին 2 միջնորդությունները անձնական երաշխավորագրերով հաստատատել են ԱԺ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը և Սերգեյ Բագրատյանը: