Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ

Պաշտոնական
nikol-pashinyan

 Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Լիանա Ղալթաղչյանը նշանակվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեկ այլ որոշմամբ՝ Այսեր Ղազարյանը նշանակվել է բնապահպանության նախարարի տեղակալ։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ պաշտոնից ազատվել են Շիրակի մարզպետի տեղակալի պաշտոնակատարները: Զբաղեցրած պաշտոններից ազատվել են Սեյրան Պետրոսյանը և Խաչատուր Վարագյանը: Շիրակի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տիգրան Ղարիբյանը մինչև 6 ամիս ժամկետով նշանակվել է Շիրակի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարին փոխարինող: