Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչու է Ռոնալդուն այծմորուք պահում աշխարհի առաջնությունում

Սպորտ
a1ronaldu

Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Քրիշտիանո Ռոնալդոն կարծում է, որ իր այծմորուքը հաջողություն է բերում թիմին: «Իմ այծմորուքը կատակ էր Իսպանիայի խաղից առաջ: Ես խաղընկերներիս ասացի, որ եթե գոլ խփեմ, ապա այն կշարունակեմ կպահել: Իմ բախտը բերեց, գոլ խփեցի այդ, ինչպես նաեւ այսօրվա խաղում (նկատի ունի Մարոկոյի ընտրանու հետ հանդիպումը – հեղ.): Դրանից հետո որոշեցի այծմորուքս պահել մինչեւ առաջնության վերջը, քանի որ այն հաջողություն է բերում թիմին», - պորտուգալացու խոսքերը մեջբերել է A Bola-ի լրագրողը: Նշենք, որ Քրիշտիանու Ռոնալդուն աշխարհի առաջնությունում անցկացրած երկու խաղերում արդեն խփել է 4 գոլ եւ միանձնյա գլխավորում է լավագույն ռմբարկուների ցուցակը: Հաջորդ հանդիպումը Պորտուգալիայի հավաքականը կանցկացնի հունիսի 25-ին, Իրանի ընտրանու դեմ: