Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ ԱԺ նիստն ուղիղ. «Ես ոչ կարտոշկի անուն եմ տվել, ոչ էլ մսի». Հակոբ Հակոբյան (տեսանյութ)

Քաղաքականություն
Hakob-Hakobyan

Ազգային ժողովի նիստն այսօր սկսվեց շնորհավորանքով և ծափերով: ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը բոլորի անունից շնորհավորեց ԱԺ քարտուղարության պետ Թաթուլ Սողոմոնյանի ծնունդը՝ նվիրելով անվանական ժամացույց: Այսօր քննարկվում է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի 2-րդ ընթերցման և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը: ՀՀ ֆինասների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հայտնեց, որ առաջին ընթերցումից հետո առաջարկություններ չեն եղել, ուստի մանրամասներ ներկայացնելու կարիք չկա և առաջարկեց անցնել քվեարկությանը: ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր  Էդմոն Մարուքյանը օրենքի նախագածի շուրջ կարծիք հայտնելու փոխարեն, դիմեց ՀՀԿ պատգամավոր Հակոբ Հակոբյանին. «Երբ այս հարցը քննարկվում էր, պարոն Հակոբյանն այստեղից տվեց իմ անունը՝ ասելով, որ հանձնաժողովի նիստի ժամանակ ձեռնպահ ենք քվեարկում, այստեղ էլ ասում եք կողմ եք քվեարկելու: Մենք այդ հանձնաժողովում անգամ մարդ չունենք: Մեր գործընկերոջը հորդորում ենք ապատեղեկատվություն չտարածել»: ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը նշեց, որ Էդմոն Մարուքյանի անունը տալով, իրեն նկատի չի ունեցել: Վերջինս նաև նշեց, որ լրատվության միջոցով  ապատեղեկատվություն էլի է եղել՝ հիշելով իր հետ կապված միջադեպը: «Ես ոչ կարտոշկի անուն եմ տվել, ոչ էլ մսի անուն եմ տվել: Հարգելի ժողովուրդ, եթե ես նման բան արած լինեի, ներողություն կխնդրեի, մինչ այս էլ չեմ անդրադարձել, որովհետև նման բան չեմ ասել»: