Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դատավորը մերժեց միջնորդությունը. Գագիկ Եղիազարյանը կմնա կալանքի տակ

Հասարակություն
gagik-exiazaryan

Այսօր շարունակվում է Սասնա ծռերի գործով դատական նիստը։ Ամբաստանյալ Գագիկ Եղիազարյանի պաշտպան Տիգրան Եգորյանը խափանման միջոցը փոխելու մասին միջնորդություն ներկայացրեց։ Այն անձնական երաշխավորագրերով հաստատեցին ԱԺ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը և Սերգեյ Բագրատյանը։ Խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո դատավորը սակայն մերժեց միջնորդությունը։ Գագիկ Եղիազարյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ Ամբաստանյալ Պավել Մանուկյանի ինքնազգացողության վատացման պատճառով դատական նիստը հետաձգվեց։