Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Միայն Մանվել Գրիգորյանը չէ, որ  չարաշահումներ է կատարել բանակում. քառօրյայի մասնակից (տեսանյութ)

Հասարակություն
zinvor

Քառօրյա պատերազմի մասնակից զինվորները նշում են, որ իրենց համար անակնկալ չէր պատգամավոր Մանվել Գրիգորյանի տան բացահայտումները։ Նրանք նշում են, որ բոլոր զինվորներն էլ լսել էին չարաշահումների մասին։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց  ապրիլյան պատերազմի մասնակից Ավետ Սուքիասյանը։ «Հարցը միայն Մանվել Գրիգորյանը չէ։ Նրանից բացի, ուրիշները ևս շատ չարաշահումներ են թույլ տվել և այսօր քննադատում են Մանվել Գրիգորյանին»,- հավաստիացրեց նա։ Ավետ Սուքիասյանը նաև նշում է, որ ԵԿՄ կառույցը կարևոր դեր է կատարում պետության համար և միայն ղեկավարի անվան հետ կապելով չպետք է վարկաբեկել կառույցն ամբողջությամբ։  «Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում ՀԿ ղեկավար Մանուել Մանուկյանը ավելացրեց, որ ամեն կերպ կփորձեն աջակցել կառավարությանը նոր բացահայտումների համար։ Նրա խոսքով՝ շատ չարաշահումներ են լինում նաև զորամասերում։ «Մինչև զինվորին հասանելիք սնունդը կամ հագուստը հասնում է նրան, քիչ բան է մնում, ինչի ականատեսը եղանք ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ»,- ասաց նա։