Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խորվաթիայի մարզիչը թիմի հարձակվողին հանել է Արգենտինայի խաղից առաջ 

Սպորտ
a1xorvatia-18.06.

Խորվաթիայի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Զլատկո Դադիչը թիմից հանել է  հարձակվող Նիկոլա Կալինիչին: Ինչպես հայտնել է մասնագետը, «Միլանի» ֆուտբոլիստը հրաժարվել է փոխարինման մտնել աշխարհի առաջնության Նիգերիայի հետ խաղում:   «Նիգերիայի հետ խաղին Կալինիչը նախավարժանքից հետո պետք է փոխարինման մտներ, սակայն նա հրաժարվեց՝ նշելով, որ ցավեր ունի մեջքի հատվածում: Նույնպիսի պատճառաբանությունով նա չէր մասնակցել նաեւ Բրազիլիայի հետ ընկերական խաղին, ինչպես նաեւ անցած կիրակի նշանակված մարզմանը: Ես արդեն համակերպվել եմ այդ վիճակի հետ, սակայն ինձ հարկավոր են ֆուտբոլիստներ, որոնք պատրաստ են մտնել փոխարինման: Այդ իսկ պատճառով որոշեցինք նրան հանել թիմից», - հայտարարել է Զլատկո Դադիչը:   Խորվաթիայի հավաքականը աշխարհի առաջնության հաջորդ հանդիպումը անցկացնելու է Նիժնի Նովգորոդում, հունիսի 21-ին, Արգենտինայի ընտրանու հետ: