Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հիմա ՀՀԿ-ն պետք է կողմնորոշվի՝ Մանվել Գրիգորյանին ընդդիմությու՞ն են, թե՞ ոչ» (տեսանյութ)

Հասարակություն
asulis-1-2

Հայաստանում հեղափոխությունն առայժմ չի իրականացվել իշխանական բոլոր մարմիններում: Նիկոլ Փաշինյանն իր թիմի հետ զբաղեցնում է գործադիր իշխանության միայն վերին շերտը, միջինը մնացել է նույնը,-ասում է ԱԺ նախկին պատգամավոր Հովհաննես Իգիթյանը: «Դատական իշխանությունն ընդհանրապես չի վերահսկվում, դատախազն իր աթոռին նստած հայտարարում է, որ իր պաշտոնը չի թողնի: Նույն մարդիկ այս տարիների ընթացքում կոծկել են եղածը: Պատկերացնո՞ւմ եք նախկինում  դատախազությունը զբաղվեր Մանվել Գրիգորյանի գործով, այս մարդիկ, որ միասին քեֆ են արել, կենաց են բարձրացրել, հանկարծ զբաղվեին այդ հարցերով»: ՀՀԿ-ն ցինիկ ձեւով հայտարարում է, որ ընդդիմություն է,  եւ հիմա նրանք պետք է կողմնորոշվեն՝ Մանվել Գրիգորյանին ընդդիմությու՞ն են, թե՞ ոչ, -ասում է Հովհաննես Իգիթյանը: «Ժամանակին մենք դեմ ենք եղել գեներալի կոչում տալու մի մարդուն, որը կրթություն չունի, իհարկե այս մասով մենք քաղաքական եւ բարոյական պատասխանատվություն ենք կրում»,-ասում է նախկին պատգամավորը: Ըստ Հովհաննես Իգիթյանի, Մանվել Գրիգորյանը հետին թվով ավարտել է ԵՊՀ-ի իրավաբանական ֆակուլտետը՝ 1993-1998թթ-ին: «Բուհի ղեկավարը պետք է պատասխանատվության ենթարկվի: Բոլոր այս մարդկանց՝ Տարոնների, Լիսկաների դոկտորակաները հաստատելու համար պատասխանատու եք»: