Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մոսկվայում վրաերթի են ենթարկվել մեքսիկացի ֆուտբոլասերներ

Սպորտ
a1meksikfa-3

Մոսկվայում այսօր տեղի ունեցած ճանապարհատրասպորտային պատահարի պատճառով վնասվածքներ են ստացել ֆուտբոլի աշխարհի առաջնությունը դիտելու համար Մեքսիկայից ժամանած ֆուտբոլասերներ:   Ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը, քաղաքի կենտրոնական փողոցներից մեկում տաքսին դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ վրաերթի ենթարկել մայթին կանգնած մարդկանց: Ըստ նախնական տվյալների, վարորդը եղել է հարբած վիճակում: Նա ձերբակալվել է:   Վրաերթից տուժել են 8 ֆուտբոլասեր: Բարեբախտաբար զոհեր չկան, միայն մեկ կին է միջին կարգի վնասվածքներ ստացել: Մնացածի առողջական վիճակը գնահատվում է բավարար:   Հիշեցնենք, որ հունիսի 14-ից Ռուսաստանում մեկնարկել է ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, որին մասնակցում է նաեւ Մեքսիկայի հավաքականը: