Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կառավարության այսօրվա նիստին ներկա է Մանե Թանդիլյանը

Քաղաքականություն
TM_3846

Բոլորին արդյունավետ աշխատանքային օր»,֊կառավարության այսօրվա նիստը այս մաղթանքով սկսեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 

«Ինչպես գիտեք, մենք Մոսկվայում էինք աշխատանքային այցով։ Արդյունավետ այց էր»,-ասաց վարչապետը։ Փաշինյանն արձանագրեց, որ հայ-ռուսական հարաբերությունները զարգանում են դինամիկ եւ լավ տեմպերով.

«Մեր հարաբերություններում պրոբլեմներ չկան, անհրաժեշտ է աշխատել, որպեսզի տնտեսական պոտենցիալն ավելի զարգանա։ Կառավարությունը, կառավարությանն առընթեր մարմինները պետք է լավ աշխատեն, որպեսզի մենք կարողանանք մրգերի եւ բանջարեղենի արտահանման պոտենցիալն օգտագործենք»,֊նշեց վարչապետը։

Ի դեպ, այսօր կառավարության նիստին ներկա է նաեւ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը, որը օրեր առաջ հրաժարականի դիմում էր ներկայացրել։