Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԵԼՔ» և «Ծառուկյան» խմբակցությունները չեն մասնակցի ՍԴ դատավորի ընտրությանը (տեսանյութ)

Քաղաքականություն
Edmon-Maruqyan

Ազգային ժողովի հերթական նիստը սկսվեց «ԵԼՔ» և «Ծառուկյան» խմբակցությունների հայտարարություններով: «ԵԼՔ» խմբակցությունը որոշել է չմասնակցել դատավորի ընտրությանը, «Ծառուկյան» դաշինքը նույնպես չի քվեարկի: «Հաշվի առնելով Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի հետ երեկվա հարցուպատասխանը,  ինչպես  նաև  մտահոգությունները  քաղաքացիական  հասարակության  կողմից, «Ելք»  խմբակցությունը  չի  մասնակցելու  քվեարկությանը,  և հույս ունենք, որ դատավորը չի ընտրվի»,– ասաց Մարուքյանը: Վարման կարգի վերաբերյալ ձայնի իրավունք խնդրեց նաև «Ծառուկյան խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը. «Հաշվի առնելով այն, որ թեկնածուն որևէ հարցի հստակ պատասխան չտվեց, հաշվի առնելով այն, որ մենք չտեսանք, որ նա կարող ունենա սեփական  կարծիք  լրջագույն  խնդիրների վերաբերյալ, կարող է ունենալ մասնագիտական խիզախություն  և  համարձակություն իր կարծիքը պաշտպանելու, եթե անգամ այն տարբերվող է, «Ծառուկյան»դաշինքը ևս չի մասնակցելու այդ քվեարկությանը»,– հայտարարեց Զոհրաբյանը: Քվեարկության դրվեց կառավարության ներկայացրած հանրակրթության մասին օրենքի նախագիծը, որն առաջին ընթերցմամբ անցավ 70 կողմ ձայնով, երկրորդ ընթերցմամբ 95 կողմ ձայնով Ազգային ժողովը հաստատեց նոտարատի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, քվեարկության դրվեց նաև տեղական հանրաքվեի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու հարցը, որն էլ հաստատվեց 96 կողմ ձայնով Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը նույնպես հաստատվեց՝ 93 կողմ ձայնով: