Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

««Ա1+»- ը քաղաքական դրդապատճառներով է եթերազրկվել» (տեսանյութ)

Քաղաքականություն
Xosrov

 ԱԺ-ն շարունակում է քննարկել Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 2017 թվականի գործունեության մասին» հաղորդումը, որից հետո կքննարկի օրակարգի վերջին հարցը՝ Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը: Խոսրով Հարությունյանը Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Գագիկ Բունիաթյանից հետաքրքրվեց հեռուստաընկերությունների լիցենզավորման ժամկետներից: Բերելով «Ա1+»- ի օրինակը Խոսրով Հարությունյանը նշեց, որ նախադեպ կա, երբ հեռուստաընկերությանը զրկել են լիցենզիայից քաղաքական դրդապատճառներով: Հանձնաժողովի նախագահն էլ պատասխանեց, լիցենզիաներով տրվող հաճախականությունները սահմանափակ են և առանց այդ գործընթացի հնարավոր չէ։