Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հեղափոխությունն ուղղակիորեն կապված էր Մոնթեի հետ». Ալեք Ենիգոմշյան (տեսանյութ)

Հասարակություն
Enigomshyan

Հունիսի 12-ին լրացավ Հայաստանի և Արցախի Հանրապետությունների ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի մահվան քսանհինգերորդ տարելիցը։ «Մոնթե Մելքոնյան» հիմնադրամի ղեկավար և նրա զինակից ընկեր Ալեք Ենիգոմշյանի խոսքով՝ Մոնթեին նվիրված հուշահամալիր պետք է լինի. «Պետք է լինի մի վայր, որտեղ Մոնթեի մասունքները կլինեն, դա անհարժեշտ է, որ Մոնթեի հետ շփված մարդկանց կյանքից հեռանալուց հետո հուշերը պահպանվեն»: Ըստ Ալեք Ենիգոմշյանի, թավշյա հեղափոխությունն ուղղակիորեն կապված է Մոնթե Մելքոնյանի՝ Հայաստանի ապագայի վերաբերյալ ունեցած գաղափարների հետ. «Հեղափոխության կարգախոսը՝ սեր և համերաշխություն, համապատասխանում են ոչ միայն Մոնթեի անձին, այլ նաև նրա մղած պայքարին»: Անդրադառնալով քաղաքական հայացքների համար կալանավորվածների խնդրին, Ալեք Ենիգոմշյանը նշում է, որ Նոր Հայաստանում հաջորդ քայլը պետք է լինի նրանց ազատ արձակումը. «Հույս ունենք, որ բոլորի կողմից քաղբանտարկյալներ համարվող Ժիրայր Սեֆիլյանը, Գևորգ Սաֆարյանը և այդ խմբի դեռևս անազատության մեջ գտնվող  անդամները շատ շուտով ազատության մեջ կլինեն և այդ գործընթացը կշարունակվի նաև «Սասնա ծռերի» պարագայում»: