Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արգենտինայի հավաքականը նոր ֆուտբոլիստ է վերցրել աշխարհի առաջնությանը (տեսանյութ)

Սպորտ
a1argentina-9.06.

«Ռիվեր Փլեյտի» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Էնցո Պերեսը հրավիրվել է Արգենտինայի հավաքական՝ 2018 թվականի աշխարհի առաջնությանը մասնակցելու համար:   Ինչպես նշում է Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիայի թվիթերյան էջը, նա փոխարինել է Մանուել Լանսինիին, որը մարզման ժամանակ վնասել է ծունկը եւ դուրս մնացել 23 խաղացողների ցուցակից:   Արգենտինայի հավաքականն այսօր ի վերջին մարզումն է անցկացրել «Բարսելոնայի» բազայում: Վաղը արգենտինացիները կմեկնեն Ռուսաստան եւ կհանգրվանեն մերձմոսկովյան Բրոնիցա քաղաքում: Երկուշաբթի Արգենտինայի հավաքականն անցակցնելու է բաց մարզում, որին ներկա կլինեն 500 պատանի ֆուտբոլիստներ: