Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական ընրությունների հնարավոր ժամկետների մասին (տեսանյութ)

Քաղաքականություն
nikol-1-1

Նիկոլ Փաշինյանը ԱԺ նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ վստահեցրեց, որ կա իրականում գոյություն ունի կախարդական փայտիկ։ «Կախարդական փայտիկն այն է, երբ բիզնեսը ազատված է կոռուպցիոն բոլոր պարտավարություններից, կախարդական փայտիկն այն է, որ խոշոր բիզնեսը իր ամբողջ ծավալով մտնելու է հարկային դաշտ, կախարդական փայտիկն այն է, որ Հայաստանում չկան մենաշնորհներ դե յուրե և չեն լինի դե ֆակտո։ Այս խնդիրները լուծվում են, ինչը նշանակում է, որ կախարդական փայտիկ կա»,- ասաց վարչապետը։ Անդրադառնալով «Հայաստանի Հանրապետական» կուսակցության քվեարկությանը՝ նշեց. «Շատ կառուցողական ընդդիմություն են, որ այդքան քննադատեցին մեր ծրագիրը, բայց արդյունքում նրանց մի մասը կողմ քվեարկեց»։ Նիկոլ Փաշինյանը խոսեց նաև  խորհրդարանական ընրությունների  հնարավոր ժամկետների մասին հարցին: «Մեկ տարվա ընթացքում. դա կարող է լինել 6 ամսից, 45 օրից, 50 օրից կամ 9 ամսից կամ 11 ամսից: Մեր որոշ գործընկերները հայաստանյան փաստարկներից զրկվելով ժամանակի ընթացքում սկսել են արտերկրյա փաստարկներ բերել: Կարծում եմ՝ այդ փաստարկների ստուգությունը միշտ չէ, որ այն աստիճանի է, որ իսկությամբ խոսում են մեր մի շարք գործընկերները»,-  պատասխանեց վարչապետը խորհրդարանական ընտրությունների  ժամկետների և Վենետիկի հանձնաժողովի  դերակատարման մասին հարցին:   Ըստ վարչապետի՝  ժողովուրդը իր հաղթանակը չի կորցնի և խորհրդարանական ընտրությունների ժամանակ էլ կտոնի իր հաղթանակը այնպես, ինչպես թավշյա հեղափոխության հաղթանակի օրը։