Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուղիղ. Լեւոն Արոնյան – Հիկարու Նակամուրա. վերջին հնարավորությունը (տեսանյութ)

Սպորտ
sport-aronyan-nakamura

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթացող Altibox Norway Chess սուպերմրցաշարում այսօր կկայանան վերջին՝ 9-րդ տուրի պարտիաները: Լեւոն Արոնյանը սպիտակներով կհանդիպի ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ: Ութ տուրից հետո մեր շախմատիստը 3,5 միավորով բաժանում է 5-7-րդ հորիզոնականները՝ կես բալով հետ մնալով չորս առաջատարներից: Մրցանակային տեղ զբաղեցնելու համար նա պետք է անպայման հաղթանակ տոնի վերջին խաղում: Լեւոն Արոնյան – Հիկարու Նակամուրա հանդիպումը կմեկնարկի ժամը 18:30-ին: Շախմատասերները պարտիան ուղիղ եթերով կարող են հետեւել նաեւ մեր կայքէջում: