Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արեգ Կյուրեղյանը ազատ արձակվեց դատարանի դահլիճից (տեսանյութ)

Հասարակություն
img_9431.thumb_

Քիչ առաջ, դատավոր Մեսրոպ Մակյանը որոշեց բավարարել պաշտպանական կողմի միջնորդությունը և «Սասնա Ծռեր» խմբի անդամ Արեգ Կյուրեղյանին ազատ արձակել դատարանի դահլիճից։ Դատավորը փոխեց նրա խափանման միջոցը։ Դատավորը որոշումը կայացրեց քիչ առաջ։ Հիշեցնենք, որ նրա համար երաշխավորագրեր էին ներկայացրել ԱԺ «ԵԼՔ» խմբակցության պատգամավորներ Լենա Նազարյանը և Հրաչյա Հակոբյանը։ Նշենք, որ երեկ էլ փակ ռեժիմից բաց ռեժիմի է անցել Արեգի եղբայրը` Հայկ Կյուրեղյանը: