Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայկ Կյուրեղյանն ազատ չի արձակվել, նրա պատժի կրման ռեժիմն է փոխվել. ՔԿՎ (տեսանյութ)

Պաշտոնական
Region-Cnnnnnapture

Դատարանի բակում օդամղիչ ատրճանակից կրակելու համար 9 տարվա ազատազրկման դատապարտված Հայկ Կյուրեղյանը ազատ չի արձակվել, այլ նրա պատժի կրման տեսակն է փոխվել: «Հայկ Կյուրեղյանի պատժի կրման ռեժիմը փոխվել է, և նա դատարանի որոշմամբ հունիսի 4-ից կիսաբաց ռեժիմից անցել է բաց ռեժիմի, այսինքն՝ առավոտյան քրեակատարողական հիմնարկից կարող է գնալ աշխատանքի և երեկոյան վերադառնալ դարձյալ քրեակատարողական հիմնարկ, իսկ այժմ նրան տրամադրվել է արձակուրդ»,- «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՔԿՎ լրատվական ծառայությունից։ Հիշեցնենք, որ Հայկ Կյուրեղյանը մեղադրվում էր խուլիգանության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար, Շանթ Հարությունյանի գործով դատական նիստի օրը դատարանի բակում որպես բողոքի նշան օդամղիչ ատրճանակով կրակել էր ոստիկանների ուղղությամբ: