Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարիա Շարապովան եւ Կարեն Խաչանովը շարունակում են հաղթարշավը (տեսանյութ)

Սպորտ
a1tenis-1-1

Ռուսաստանի առաջատար թենիսիստ, հայազգի Կարեն Խաչանովը շարունակում է հաջող հանդես գալ Փարիզում ընթացող Ֆրանսիայի բաց առաջնությունում: Այսօր կայացած երրորդ փուլի խաղում մեր հայրենակիցը 3:0 հաշվով հաղթել է կորտի տերերից մեկին՝ ֆրանսիացի Լյուկա Պուիին՝ 6:3, 7:5, 6:3: Այդպիսով, Կարեն Խաչանովը կրկնել է իր լավագույն արդյունքն այս մրցումներում՝ հասնելով մինչեւ 1/8 եզրափակիչ: Նրա հաջորդ մրցակիցը աշխարհի երրորդ ռակետ Ալեքսանդր Զվերեւն է, որը ներկայացնում է Գերմանիան: Հանրահայտ «Ռոլան Գարոսի» կորտերում հաջող է խաղում նաեւ Ռուսաստանի առաջատար թենիսիստուհի Մարիա Շարապովան: Այսօր նա 59 րոպեում պարզապես ջախջախեց աշխարհի 6-րդ ռակետ Կարոլինա Պլիշկովային՝ 6:2, 6:1: Հաջորդ փուլում Մարիա Շարապովան կմրցի Յուլիա Գիորգես – Սերենա Ուիլյամս զույգի հաղթողի հետ: Այդ հանդիպումը կմեկնարկի ժամը 20:00-ին: