Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թբիլիսյան խճուղում միմյանց են բախվել 5 մեքենաներ. կան տուժածներ

Պաշտոնական
vtar

Մայիսի 27-ին, ժամը 14:37-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և «Աղետների բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի հերթապահ բժիշկը: Կան տուժածներ: Պարզվել է, որ Թբիլիսյան խճուղու թիվ 24/10 հասցեի մոտակայքում բախվել են «Honda» (վարորդ՝ Վ. Վ., ծնված 1995թ.), «Lexus» (վարորդ՝ Ա. Ե., ծնված 1995թ.), «Nissan Tiida» (վարորդ՝ Պ. Ա., ծնված 1958թ.) և կայանած «Toyota Progres» (վարորդ՝ Ա. Ս., ծնված 1974թ.), «Nissan Tiida» (վարորդ՝ Վ. Ա., ծնված 1989թ.) մակնիշերի ավտոմեքենաները: Honda մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ՝ Ա. Բ.-ը (2001թ.), Ա. Ս.-ը (2000թ.) և Lexus մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիալացվել են Սրբ. Գր. Լուսավորիչ ԲԿ: Փրկարարները հոսանքազրկել են Honda և Nissan Tiida մակնիշի ավտոմեքենաները և իրականացրել հերթապահություն՝ մինչ նշված ավտոմեքենանաների գազի արտահոսքի դադարելը: