Փոխվարչապետի հետ հանդիպելուց հետո քաղաքացիները որոշել են դադարեցնել հանքերի դեմ բողոքի ակցիաները

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ՖԲ-ի էջով տեղեկացրել է, որ այսօր հանդիպում է ունեցել Սոթքի և Ամուլսարի հանքերի գործունեության դեմ բողոքող քաղաքացիների հետ և տեղեկացրել, որ 2 հարցում եկել են փոխըմբռնման։ 

Այսօր հանդիպումներ եմ ունեցել Սոթքի և Ամուլսարի հանքերի դեմ բողոքող քաղաքացիների հետ:

Կարելի է արձանագրել, որ կա փոխըմբռնում երկու հարցում` բնությանը ապօրինի և անհամաչափ վնասներ չպետք է պատճառվեն, և տնտեսությունը չպետք է հայտնվի արհեստական ստեղծված ճգնաժամային իրավիճակում:

Թափանցիկ և համալիր փորձաքննություններ իրականացնելու վարչապետի հանձնարարականի արդյունքում արդեն իսկ ձեռնարկվում են աշխատանքներ: Այս մասին նույնպես զրուցել ենք քաղաքացիների հետ:

Մեր հանդիպումից հետո քաղաքացիները որոշում են կայացրել դադարեցնել բողոքի գործողությունները:

Շնորհակալ եմ ամեն պահի մեզ զորություն տվող այս վստահության համար: