Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետի եղբայրը կալանավորվեց

Հասարակություն
քք-3

ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի եղբայրը՝ Սարգիս Հակոբյանը, քիչ առաջ կալանավորվեց։ Կալանավորման որոշումը կայացրեց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դատավոր Վաչե Մարգարյանը։ Սարգիս Հակոբյանը մեղադրվում է ապրիլի 20-ին Երևան քաղաքի Այվազովսկու 29 հասցեի դիմաց մի խումբ անձանց հետ դիտավորությամբ խուլիգանություն ևկատարելու, այդ թվում, որպես զենք՝ մահակ գործածելու մեջ։ Նրա պաշտպան Տիգրան Աթանեսյանը «Ա1+»-ին տեղեկացրեց, որ գործում ընդհանրապես խուլիգանություն չկա և իր պաշտպանյալը չի ընդունել մեղքը։ Դիտարկմանը, որ տեսանյութում ամեն ինչ պարզ երևում է, պաշտպանը նշեց, որ տեսանյութը կիսատ է, կոնֆլիկտ իսկապես եղել է և մեղադրրանքը պետք է առաջադրվեր պետի համար։  «Այստեղ մարդուն կալանավորել են, որովհետև նա ունի եղբայր և հանրությանը ներկայացրել են բացասական լույսի ներքո»։ Պաշտպանը պատրաստվում է բողոքարկել այսօրվա որոշումը։