Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ե՞րբ են ուսումնասիրվելու պաշտոնյաների հայտարարագրերը. Ն. Զոհրաբյան (տեսանյութ)

Քաղաքականություն
naira

ԱԺ-ում այսօր «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Գլխավոր դատախազության հաշվետվության ներկայացման ժամանակ հայտարարեց. «Դատական համակարգը մշտապես կլյուչոկով կախված է եղել նախագահականից: Ե՞րբ են ուսումնասիրվելու պաշտոնյաների հայտարարագրերը»: Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ի պատասխան ասաց, որ ապօրինի հարստացման մասին օրենքը վավերական դարձավ նախորդ տարի. «Դա ենթադրում է, որ անհամապատասխանության դեպքում, իհարկե, մանրամասն ուսումնասիրություններ կարվեն, ցանկացած հակասություն, բնականաբար, վարույթի հարուցման կհանգեցնի»: Տիկին Զոհրաբյանն ընդգծեց, որ Հայաստանի անկախացումից ի վեր դատական համակարգն այլասերվել է. «Դուք վստա՞հ եք, որ այն դատավորները, ովքեր իրենք իրենց թույլ չեն տվել անկախ մտածել, ունա՞կ են իրականացնել իրենց՝ օրենքով պահված լիազորությունները: Որովհետև դժվար է 20 տարի սպասել, հասկանալ, թե ով ինչպես է քեզ պարտադրում աշխատել, հետո սկսել նորմալ աշխատել»: Գլխավոր դատախազն արձագանքեց՝ ասելով. «Համաձայն չեմ ձեզ հետ, սակայն այն դատավորները, ովքեր չեն համապատասխանում օրենքի պահանջներին, հեռացվում են»: