Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչ գլխավոր խնդիրներ պետք է լուծի «Արսենալի» նոր մարզիչը

Սպորտ
sport-arsenal-2

Լոնդոնի «Արսենալ» ֆուտբոլային ակումբը Արսեն Վենգերի հրաժարականից հետո շարունակում է նոր գլխավոր մարզիչ գտնելու փնտրտուքը: Թեկնածուների շրջանակը աստիճանաբար նեղանում է: Ըստ բուքմեյքերների ֆավորիտը «Արսենալի» նախկին ֆուտբոլիստ, այժմ «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզչի օգնական Միկել Արտետան է: Մասնագետներն արդեն նախանշել են այն խնդիրները, որոնք պետք լուծի  «զինագործների» նոր ղեկավարը: Նախ նա պետք է ուժեղացվի թիմի պաշտպանական գիծը, որը ամենաթույլ օղակն է համարվում: Երկրորդ՝ հարկավոր է ազատվել բոլոր այն ֆուտբոլիստներից, որոնք երկար ժամանակ չեն արդարացնում սպասելիքները: Կարեւոր խնդիրներից մեկն է նաեւ ֆուտբոլասերների համախմբումը, քանի որ վերջին երկու տարում նրանք բաժանվել էին երկու խմբի՝ Արսեն Վենգերի կողմնակիցների եւ հակառակորդների: Դրա պատճառով անցած մրցաշրջանում պակասել է տնային խաղերի հաճախելիությունը: Մասնագետներն ամենագլխավորը համարում է թիմի նոր խաղաոճի ձեւավորումը: Ըստ նրանց, Արսեն Վենգերի դավանած կոմբինացիոն ֆուտբոլն այլեւս արդյունք չի տալիս, չնայած այն հաճելի է աչքի համար: Նոր մարզիչը պետք է առաջնորդվի ժամանակակից ֆուտբոլի պահանջներով, նոր գաղափարներով վարակի իր սաներին: Հակառակ դեպքում, ըստ մասնագետների, «Արսենալի» նոր ղեկավարը դժվար կկարողանա մրցակցել Պրեմիեր լիգայի առաջատար մարզիչների՝ Խոսեպ Գվարդիոլայի, Ժոզե Մոուրինյոյի, Յուրգեն Կլոպի եւ Մաուրիսիո Պոչետինոյի հետ: Հավելենք, որ այս տարվա հունվարից «Արսենալում» է հանդես գալիս Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, ում համար նույնպես անչափ կարեւոր է նոր մարզչի ով լինելը եւ նրա դավանած ֆուտբոլը: