Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խաչիկ Ասրյանը հանդես է եկել հայտարարությամբ

Քաղաքականություն
xachik-asryan

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության  հիմնադիր  Խաչիկ Ասրյանի  հայտարարությունը    Քրիստոնյա Հայեր՛ Հաշվի առնելով 2018 թվականի ապրիլի 23-ից Հայաստանի Հանրապետությունում սկսված քաղաքական նոր ժամանակաշրջանը, այն է՝ ներկա և եկող սերունդների համար մեծ և հզոր քրիստոնյա Հայաստան կառուցելու հազարամյակը, սույն  թվականի մայիսի 10-ին Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարարի պաշտոնից իմ հրաժարականը, Հայաստանի Հանրապետական կուսակցությունից իմ դուրս գալն ու «Հայոց Արծիվների» բոլոր` 301 մասնաճյուղերի ղեկավարների վերլուծությունների, առաջարկների և Կազմակերպության 45.117 անդամների ցանկության արդյունքում «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցություն ստեղծելու որոշումը` տեղեկացնում եմ Ձեզ, որ «Հայոց Արծիվների» Խորհրդի 125 անդամները հետայսու «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության հիմնադրման նախաձեռնողներն են,  ովքեր մայիսի 20-ին «Արծվատանը» անցկացրին «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախաձեռնող խմբի 1-ին ժողովը` նպատակամիտված սույն թվականի հունիսի 23-ին Հայաստանի Հանրապետության Կառավարության նիստերի դահլիճում կայանալիք «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության հիմնադիր Համագումարի կազմակերպչական աշխատանքներին:       «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության հիմնադիր՝  Խաչիկ Ասրյան