Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Cityzen-ում էլ ընտրություններ կլինեն

Հասարակություն
Apinyan

Cityzen մասնագիտությունների մանկական քաղաքում առաջիկայում անց են կացվելու քաղաքապետի ընտրություններ։ «Ընտրությունների փորձ չունենք, բայց գիտենք ոնց անել»,- ասում է Cityzen մասնագիտությունների մանկական քաղաք նախագծի ղեկավար Արեն Ապիկյանը։ Նա վստահեցնում է՝ բացառվում են կեղծիքները, երբ քաղաքական լրագրողներից մեկը կես-լուրջ , կես-կատակ հարցեր է տալիս այդ ընտրությունների հետ կապված։ Քաղաքապետ ընտրվելու  է երեխաներից մեկը, թե ով կարող է առաջադրվել , առայժմ պարզ չէ։ Ինչ արտոնություններից կօգտվի, դա էլ դեռ պարզ չէ։ Բայց մի քանի անգամ հաստատ անվճար կարող է մուտք գործել  մանկական քաղաք, գումար վաստակել եւ ծախսել։ Այստեղ աշխատելը պարտադիր է , քանի որ եթե ուզում ես պիցա, շոկոլադ ուտել, տիկնիկի հետ խաղալ, պիտի գումար ունենաս, ինչն էլ պետք է կուտակել հենց այստեղ։ Այս քաղաքում հատուկ թղթադրամներ եւ բանկային քարտ է գործում։ Կարող ես պարել, հրշեջ կամ ոստիկան աշխատել,  իմանալ ՝ ինչպես  վարվել երկրաշարժի ժամանակ, հետո գնալ եւ վայելել շոկոլադը։ Cityzen մասնագիտությունների մանկական քաղաքում  երեխաները տարբեր վարքագիծ են դրսեւորում։ Ըստ Ապիկյանի՝ երեխան, որը սովոր է  քմահաճույքով ուզածին հասնել, որին ամեն ինչ կարելի է, այստեղ ստիպված է հետեւել կանոններին՝ աշխատել եւ ծախսել։ Հետեւելով երեխաների, նաեւ ծնողների վարքագծին Cityzen-ում, կարող ես  բացահայտել երեխայի բնավորության թաքնված կողմերը, ծնողի հետ կապվածության աստիճանը եւ հետեւություններ անել։ Արեն Ապիկյանն ասում է՝  իրենց նպատակն է, որ հայաստանցի ցանկացած երեխա գոնե մեկ անգամ լինի այստեղ։ Իրենք հասկանում են, որ շատ ծնողների գրպանին հասանելի չէ այս կենտրոնը, ուստի  աշխատում են բարեգործական տարբեր հիմնադրամների հետ, որպեսզի սոցիալապես անապահով երեխաները հնարավորություն ունենան լինել մասնագիտությունների մանկական քաղաքում։