Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խաղող վերամշակող  ձեռնարկությունները էժանագին սպիրտով կոնյակ են արտադրում. (տեսանյութ)

Հասարակություն
SLX1gbrGJDk

Հայաստանի նոր կառավարությունը պետք է սահմանափակի էժան գներով սպիրտի ներմուծումը Հայաստան։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց Խաղողագործության միության նախագահ  Արտակ Սարգսյանը։ Փորձագետի հավաստմամբ խաղող վերամշակող ձեռնարկությունների 70 տոկոսը որպես հումք օգտագործում է անհայտ ծագման  էժանագին սպիրտներ, գունանյութեր, և հայկական կոնյակի անվան ներքո վաճառում է  Ռուսաստանում։ Սա վնաս է հասցնում  գյուղատնտեսությանը, խաղողագործությանը, հայ գյուղացուն և հակական կոնյակի մեծ համբավին։ «Սպառողների իրավունքների պաշտպանության» հկ փոխնախագահ Կարեն Չիլինգարյանը ևս նշեց, որ վերամշակողները խեբությունների են դիմում, որոնց մեծ մասը արտահանվում է Ռուսաստան։ «Հենց դրան պետք է ուշադրություն դարձնի կառավարությունը, որ ոչ արտադրողը ոչ էլ մթերողը տուժի»,-ասաց Չիլինգարյանը: Նա կարևորեց նաև սպառողի իրավուքների պաշտպանության օրենքի ընդունումը կառավարության կողմից։ «Եթե մենք այսօր խաղողագործին չխանգարենք , և այնպիսի օրենսդրական դաշտ ստեղծենք՝ նա կարողանա արարել, ստեղծել, դա հենց ներդրում է։ Եթե այս խինդիրը լուծվի, մեծ առաջըթաց կունենանք, և գյուղացու  վիճակը 180 աստիճանով կփոխվի»,-հավելեց Սարգսյանը և նշեց, որ միության  ստեղծման հենց առաջին օրից բարձրաձայնել են գյուղատնտեսության ոլորտում՝ մասնավորապես խաղողագործության մեջ պետք է գործեն ապահովագրական ընկերություններ։ Նա հույս հայտնեց, որ այս տարվա բերքը 2015 թ.-ի նման առատ կլինի։